Ինձ համար 80-ականներին ՀՀ-ում մնացած ադրբեջանցին ավելի հարազատ է, քան Բաքվում մնացած 100 տոկոսանի հայը
Advertisement 1000 x 90

Ինձ համար 80-ականներին ՀՀ-ում մնացած ադրբեջանցին ավելի հարազատ է, քան Բաքվում մնացած 100 տոկոսանի հայը

Սեդրակ Մկրտչյանը Facebook-յան իր էջում գրում է.

«Սևամորթը, ով ապրում է Հայաստանում ու որդու անունը Տիգրան է դնում, ինձ մոտ շատ ավելի մեծ հարգանք է առաջացնում, քան Եվրոպաներ տեղափոխված հայը, ով որդու անունը դնում է Անտուան կամ նման մի անուն (որ հանկարծ երեխեն չնեղվի իր հայրերի անունից կամ ազգանունից)։

Ինձ համար 80-ականներին Հայաստանում մնացած ադրբեջանցին ավելի հարազատ է, քան Բաքվում մնացած 100 տոկոսանի արյունով հայը։

Ինձ համար ավելի նողկալի է զտարյուն հայ երգիչը, ով իրեն բուլղարացի է հռչակում, քան դրսում Հայաստանի օգտին վիզ դնող մի կաթիլ հայկական արյուն չունեցող արտասահմանցին։

Միաժամանակ ես միշտ պնդել եմ, որ ամեն մարդ պետք է իր ազգությունը/արժեքները/կրոնը պահպանի՝ հայը հայկականը, թուրքը՝ թրքականը, քրիստոնեան՝ քրիստոնեականը, մահմեդականը՝ մահմեդականը։ Ինձ տարօրինակ է քրիստոնեություն ընդունած մահմեդականը նույնքան, որքան իսլամ ընդունած քրիստոնեան։

Բայց մտքիս են գալիս ռեալ ընտանիքները՝ Հայաստան տեղափոխված ճապոնացի, հնդիկ ու աֆրիկացի։ Ու այս առումով նողկալի են ինձ համար արտասահմանում երեխաներին հայերեն խոսել արգելող զտարյուն հայերը, մինչդեռ Հայաստանում հայ մեծացնող արտասահմանցիներին պատրաստ եմ ամեն ինչով աջակցել ու օգնել, որ լավ ադապտացվեն։

Այս հարցին շատ ենք անդրադարձել մեր բլոգերական տարիներից սկսած. ինչ է մարդու ազգությունը՝ արյունը, արժեքները, ի՞նչը։ Արմեն Այվազյանը մի զգալի հոդված ունի, որի շատ կետերի հետ այսօր կատեգորիկ համաձայն չեմ։ Գիտե՞ք՝ ինչ եզրակացության եմ եկել այս տարիների արդյունքում։

Հայ է նա, ով զգում է իրեն հայ։ Զտարյուն հայը, ով երեխաներին ամերիկացի է մեծացնում, հայ չէ այլևս։ Արյունով՝ այո։ Դե ֆակտո՝ ոչ։ Զտարյուն հայ երգիչը, ով իրեն բուլղարացու տեղ է դնում, հայ չէ։ Արյունով՝ այո։ Դե ֆակտո՝ ոչ։

Ազգությունը մարդու կրած արժեքներն են ու ոչ արյունը։

Ես չունեմ ռեալ գիտական տվյալներ այն մասին, որ հայկական արոյւնը չի խառնվել հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքում 60-ից ավելի դիալեկտներով խոսող հայերի մոտ, հազարամյակներ շարունակ աշխարհի տարբեր ծայրերը տեղափոխվող մեր ազգի մոտ, ում հարյուրավոր տարիների առաջվանից գործունեության հետքեր գտնելիս մենք այսօր ընկնում ենք կենդանական էյֆորիայի մեջ։

Ու համոզված եմ, որ կիսով չափ արաբ Ռալֆ Յիրիկյանը ավելի մեծ հայ է, քան դարերից եկած իր արյան մաքրության մասին որևէ տեղեկություն չունեցող, բայց զտարյուն հայ համարվող ու երեխաներին հայերեն խոսել արգելող մարդը, որ հեշտ ասիմիլացվեն։

Խայտառակություն է այս ողջ պատմությունը՝ ես գտնում եմ։ Իմ աջակցությունն եմ հայտնում լուսանկարում պատկերված ընտանիքին ու փոքր Տիգրանին։

»։



Նման նյութեր