Բրնձի դիետա, արդյունավետություն, հակացուցումներ
Advertisement 1000 x 90

Բրնձի դիետա, արդյունավետություն, հակացուցումներ

Բրնձի դիետան դիետա է բարդ ածխաջրերի, ցածր ճարպի և նատրիումի բարձր պարունակությամբ: Այն մշակվել է Ուոլթեր Քեպմները, որը Դյուկի
համալսարանի բժիշկ էր, և 1939-ին իրականացնում էր բարձր ճնշում և երիկամների հիվանդություն ունեցող հիվանդների բուժում: Այն ներառում էր
խիստ սննդային սահմանափակումներ և հոսպիտալացում` հիվանդի վիճակը դիտարկելու համար:

Բրնձի դիետայի էությունը

Ցանկացած դիետա, որը չի համաձայնեցվել բժշկի հետ, կարող է վնասել առողջությանը, նույնիսկ եթե այն հիմնված է օգտակար մթերքների վրա:
Դիետան սկսելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ: Դիետայի հիմնական սկզբունքը աղի և նատրիումի հագեցած ճարպերի բարձր
պարունակությամբ սննդամթերքների սահմանափակումն է։ Որպես տննդանյութերի աղբյուր օգտագործվում է մանրաթելով հագեցած մթերքներ՝ մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ, լոբազգիներ: Նրանք օրգանիզմին տալիս են հագեցվածության զգացողություն: Բրնձի դիետայից հետո անհրաժեշտ է սահմանափակել կալորիաները: Առաջարկվում է սկսել 800 կկ ցածր մակարդակից, այնուհետև բարձրացնել օրական մինչև 1200-1500 կկալ: Օրվա ընթացքում կարող եք օգտագործել.

• 1000 կալորիա

• 500-1000 մգ նատրիում

• 22 գ ճարպ

• 5.5 գ հագեցած ճարպ

• մինչև 100 մգ խոլեստերին

Բրնձի օգտակարությունը

Բրինձը աշխարհում ամենատարածված հատիկեղենն է։ Օրգանիզմի համար շատ օգտակար է շագանակագույն բրինձը, քանի որ այն ենթարկվում է նվազագույն վերամշակման և պահպանում է բազմաթիվ սննդանյութեր։ Այն պարունակում է մանրաթելեր և հակաօքսիդիչներ, հանքանյութեր, B խմբի վիտամիններ, ֆոսֆոր, մագնեզիում: Այս հատիկեղենը չի պարունակում գլյուտեն։

Ինչու է բրնձի դիետան վնասակար

Որոշելով կիրառել որևէ դիետա՝ առաջին հերթին անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և պարզել դրա կողմնակի բարդությունները: Բրինձն ունի ցածր սննդայնություն, ուստի, այն դարձնելով հիմնական կերակուր, օրգանիզմը չի ստանա անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ: Բրինձի դիետան չի պարունակում առաջարկվող սպիտակուցի անհրաժեշտ քանակը, որը պետք է տրամադրվի տարատեսակ սննդամթերքների միջոցով: Սա հանգեցնում է մշտական հոգնածության, մկանների զանգվածի կորստի, եղունգների և մազերի փխրունության, քաղցի հաճախակի զգացողության, վարակիչ հիվանդությունների առաջացման:

Բրնձի դիետան ունի մի քանի բացասական կողմ

1․ Նմանատիպ սննդակարգին հետևելու սկզբունքը չի կարող երկարաժամկետ հեռանկարներ ունենալ: Այս սննդակարգի երկարաժամկետ օգտագործումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։

2․ Երբ գերիշխում է մեկ մթերք, սպիտակուցներն ու ճարպերը կրճատվում են: Սա բացասաբար է ազդում մկանային հյուսվածքի վրա։ Բացի այդ, անհրաժեշտ է հիշել բանջարեղենի անհրաժեշտության մասին: Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 500 գ բանջարեղեն։

3․ Այսպիսի սննդակարգը խորհուրդ չի տրվում շաքարախտ ունեցող հիվանդներին, քանի որ բրինձը բարձրացնում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը։ Հարկ է հիշել, որ ածխաջրերը պետք է ոչ թե կրճատել, այլ ճիշտ բաշխել օրվա ընթացքում։

4․Գլյուտենի բացակայությունը լավ է միայն այն մարդկանց համար, ովքեր ունեն գլյուտենի անհանդուրժողականություն։

sotskiy.am