Անհրաժեշտ բաղադրիչները
Ձուկ – 2 հատ
Կարագ – 100 գրամ
Սամիթ – 0.5 փունջ
Լավաշ – 2 հատ
Ձեթ – 2 ճաշի գդալ
Աղ, սև պղպեղ, կարմիր աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից:
Վրան ու մեջը աղ, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով եւ թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն:
Այնուհետև կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի հետ (կարելի է տարբեր կանաչիներ համեմ օգտագործել, թարխուն կամ էլ բոլորն իրար հետ), տեղադրել ձկան փորի մեջ:
Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը:
Դնել ջեռոցը և եփել 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե:
Հանել և մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ: