Կլաուդիա Շիֆերի դիետան
Advertisement 1000 x 90

Կլաուդիա Շիֆերի դիետան

Նախաճաշ 

Մի բաժակ մանր կտրատած միրգը եւ բանջարեղենը (բացառությամբ խաղողի եւ բանանի) խառնեք 1 թ.գ. ցանկացած տեսակի հատիկավորի եւ 100 գ. յոգուրտի մեջ։

2-րդ  նախաճաշ 

100 մլ ցանկացած հյութ խառնեք նույն քանակությամբ յոգուրտի հետ:

Ճաշ

Բանջարեղենի ռագու. ջրի քիչ քանակության մեջ լցնել մի քանի գլուխ խաշած ծաղկակաղամբ, 1 քաղցր պղպեղ, 1 գազար, 1 թ. գդալ ոլոռ կամ թարմ լոբի, կես գլուխ սոխ, նեխուրի 1 արմատ, մաղադանոս: Սոուսի համար իրար խառնել 1 թ.գ. ձիթապտղի յուղ, 100 գ թան եւ 1 թ.գ. կիտրոնի հյութ:

Հետճաշիկ

100 գ հավի կրծքամիս, հացի փոքրիկ կտոր:

Ընթրիք

Մրգային փլավ.

50 գ խաշած բրինձ խառնեք թարմ կտրատած խնձորի եւ 100 գ ցանկացած այլ հատապտղի եւ մրգի հետ:

style.news.am