Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի կինը, տեսանյութ է հրապարակել և գրառում արել ինստագրամյան էջում.
«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես եւ ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։ Որովհետեւ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչեւ վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, թե դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ ես ու նա վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: З անգամ էիր ինձ, ասում՝ Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։