Անահիտ Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել Հայկոյի հետ և գրել.
«Դու միշտ կատակում էիր, որ արդեն տարիքդ առել ես և չես տեսնի Արմանի հարսանիքը… Ինչու՞ էիր այդպես կատակում, ինչու՞ ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում:
Մեզ թողեցիր առանց աջակցության, առանց հենարանի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարողարողանա քո տեղը լրացնել մեր տղայի սրտում… Չգիտեմ, ինչպե՞ս նրան ասել այդ մասին… Շատ եմ վախենում…
Դու բուժքրոջն ասել էիր, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ լուծել ցանկացած հարց, բայց չգիտեիր, որ ես ուժեղ եմ՝ զգալով, որ դու կաս, որ եթե ինձ հետ ինչ -որ բան պատահի, Արմանը հայր ունի, և երբեք թույլ չի տա իրեն վիրավորեն:
Առանց քեզ, ես թույլ եմ և անզոր… Չեմ կարողողանում ասել Արմանին: Նրան թույլ չեմ տալիս դուրս գալ, որպեսզի փողոցում ոչ ոք չհայտնի լուրը:
Ես տեսնում եմ, ինչպես է նա ապրում իր մանկության աշխարհում և գաղափար չունի, թե ինչու՞ է սգում ամբողջ աշխարհը: Չեմ կարող նրան ասել դրա մասին… պարզապես չեմ կարող…
Ինչու՞ դա թողեցիր իմ ուսերին, ինչու՞…
Բոլորն ասում են, որ պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող փոխարինել քեզ… Ինչու՞ է Աստված տանում լավագույններին… Ինչու՞… Ես չեմ գտնում այս հարցի պատասխանը և երբեք էլ չեմ գտնի… Հանգչիր խաղաղությամբ… Բայց խոստացիր, որ միշտ մեր կողքը կլինես… Դարձիր մեր պահապան հրեշտակը… Իմ ամենաթանկ մարդը… Ներիր ինձ….»: