
Իսպանիայի թագուհի Լետիցիան տարբերվում է նուրբ մարմնակազմությամբ։ Այդ պատճառով դեպքերի մեծամասնությունում թագուհուն կարելի է նկատել բարձրակրունկներով։
Սակայն երբ թագուհին պետք է երկար ժամանակ անցկացնի ոտքի վրա կանգնած, Manolo Blahnik-ի բարձրակրունկներին փոխարինելու են գալիս առավել հարմարավետ kitten heel կոշիկները։
Նախօրեին նմանատիպ օրերից մեկի համար թագուհին իսպանական Isabel Abdo ապրանքանիշի կոշիկներ էր ընտրել։ Ի դեպ, նա այդ կոշիկը սկսել է կրել առաջիններից մեկը՝ կոշիկի՝ վաճառքի հանվելուց մեկ շաբաթ անց։
Թագուհին, որը միշտ առանձնանում է իր էլեգանտ կերպարներով, սեւ տաբատ էր կրում ու սպիտակ բլուզ։