
Ընդմիջումներով քաղցելը մի ամբողջ շարք առավելություններ ունի, հավաստիացնում է էնդոկրինոլոգ-սննդաբան, Էնդոկրինոլոգների չինական եւ ամերիկյան ասոցիացիաների անդամ Օլգա Ռոժդեստվենսկայան։
Նրա խոսքով՝ քաղցելու կարճաժամկետ շրջանները շատ օգտակար են, դրանք օգնում են օրգանիզմին ավելի հեշտ վերականգնվել, ինչպես նաեւ ավելի շատ էներգիա է առաջանում։
«Եվ երբ մարդը վարժվում է նման կարճաժամկետ քաղցելուն, ստամոքսի ծավալը փոքրանում է, ավելի փոքր է դառնում կերակրաբաժինը, մարդը դադարում է կապված մնալ սննդից»,- ասել է սննդաբանը Life.ru-ի հետ զրույցում։
Ռոժդեստվենսկայան նշել է, որ ճարպակալման շատ պատճառներ փսիխոսոմատիկ հիմք ունեն, եւ հենց ընդմիջումներով քաղցելն է հաճախ օգնում հաղթահարել դրանք։