Քաղցկեղի մոտ 80 տոկոս տեսակների զարգացման պատճառը կապված է մեծ թվով քաղցկեղածին նյութերի ազդեցության հետ: Նման կարծիք է հայտնել ուռուցքաբան եւ վիրաբույժ Իվան Կարասեւը (Ռուսաստան):
Ինչպես գրել է «Ցարգրադ»-ը, քաղցկեղածին նյութերի մեծ կոնցենտրացիա հայտնաբերվել է ապխտած երշիկի, պահածոների, խոզապուխտի եւ բեկոնի մեջ: Հետեւաբար, այս մթերքները չի կարելի օգտագործել ամեն օր:
«Ապացուցված է, որ 50 գրամ ապխտած երշիկը պարունակում է նույնքան քաղցկեղածին նյութ, որքան մեկ տուփ ծխախոտը», – ասել է մասնագետը:
Կարասեւը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել ավելի շատ բանջարեղեն եւ մրգեր: Սակայն օգտագործելուց առաջ դրանք պետք է մանրակրկիտ լվանալ եւ կլպել:
«Կաղամբից պետք է հեռացնել վերին 2-3 շերտերը: Խորհուրդ է տրվում գազարի միջուկը չօգտագործել սննդի մեջ, իսկ մաղադանոսի եւ նեխուրի դեպքում՝ սննդի մեջ օգտագործել միայն տերեւները»,- իր Instagram-ում խորհուրդ է տվել ուռուցքաբանը: