Մոնակոյում կայացած զբոսանավերի շոուի ժամանակ Brabus-ը հանրությանը ներկայացրել է աշխարհի ամենաարագ քրոսովերը, որը հիմնված է Mercedes-Benz GLE Coupe-ի վրա: Այս մասին հայտնում է Brabus-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Brabus 900 Rocket Edition-ի առավելագույն արագությունը 330 կմ/ժ է: Մեքենայի շարժիչը համակողմանի արդիականացվել է և մեծացվել մինչև 4.4 լիտրի: Այն պարունակում է նոր տուրբո լիցքավորիչներ:
Մեքենայի մյուս կարևոր հատկանիշներից են 888 ձիաուժ էներգաբլոկը, 9-աստիճան ունեցող ավտոմատ փոխանցման տուփը և 0-100 կմ/ժ արագությունը 3.2 վայրկյանում:
Brabus 900 Rocket Edition-ը ունի նաև 23 դյույմանոց Brabus Monoblock Y Platinum Edition անիվներով՝ Continental անվադողերով, որոնք ունեն 295/30 ZR23 չափումներ առջևում և 335/30 ZR23՝ հետևում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը