
Kering SA ֆրանսիական հոլդինգը, որին պատկանում են Gucci, Balenciaga, Bottega Veneta, Alexander McQueen, Brioni և Yves Saint Laurent նորաձևության ապրանքանիշերը, հայտարարել է, որ չի օգտագործի կենդանիների մորթի: Այս մասին նշված է ընկերության կայքում:
Նշվում է, որ հաջորդ տարվա աշնանը ապրանքանիշերը կօգտագործեն բացառապես արհեստական մորթի:
«Ինչ վերաբերում է կենդանիների պաշտպանությանը, մեր ընկերությունը միշտ պատրաստակամություն է հայտնել բարելավել սեփական գործելաոճը»,- ասել է Kering-ի գործադիր տնօրենի մամուլի քարտուղար Ֆրանսուա-Անրի Պինոն:
Ընկերության նորաձևության ապրանքանիշերի մեծ մասը վաղուց արդեն իր աշխատանքներում օգտագործում է միայն արհեստական մորթի: Դրանք են Gucci-ն, Balenciaga-ն, Bottega Veneta-ն և Alexander McQueen-ը: Yves Saint Laurent-ի և Brioni-ի հավաքածուներում երբեմն կարելի էր տեսնել բնական մորթի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը