Դետոքսի ժամանակն է. ազատվեք ավելորդ 5 կիլոգրամից և մաքրեք օրգանիզմը շլակներից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դետոքսի ժամանակն է. ազատվեք ավելորդ 5 կիլոգրամից և մաքրեք օրգանիզմը շլակներից

Օրգանիզմի դետոքսիկացիան՝ ընդամենը 3 օրում, այլևս անհնար չէ: Ձեզ ենք ներկայացնում մի մեթոդ, որը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկն ու ճարպերը:

Այս մեթոդը բոլորովին սարսափելի չէ, եթե այն ճիշտ եք անում: Դետոքսը կօգնի ազատվել մի քանի կիլոգրամներից, բուժել ակնեն և այլ մաշկային խնդիրները:

Այս եռօրյա դիետան կմաքրի ամբողջ օրգանիզմը:

Օր 1

Օրը սկսեք մեկ բաժակ կանաչ թեյով, մեկ կտոր կիտրոնով և 1 թ/գ շաքարի փոխարինիչով:

Նախաճաշ-սմուզի

1 բաժակ ջուր

1 ճ/գ կտավատի սերմեր

1 բաժակ ազնվամորի

1 բանան

Քառորդ բաժակ սպանախ

1 ճ/գ նշի յուղ

2 թ/գ կիտրոնի հյութ

1 բաժակ յոգուրտ

Այս սմուզին կարող եք խմել ճաշից առաջ:

Ճաշին կարող եք մի քանի խնձոր ուտել: Մի մոռացեք մաքուր ջուր խմելու մասին:

Ընթրիքին կարող եք խմել նույն սմուզին կամ մեկ բաժակ կեֆիր:

Օր 2

Օրը սկսեք նույն թեյով:

Նախաճաշին բնական յոգուրտ կերեք:

Ճաշը բաղկացած է համեղ սմուզիից, որի բաղադրությունն է՝

Նեխուրի 4 ցողուն

1 վարունգ

1 բաժակ կաղամբ

Կես կանաչ խնձոր

Կես լայմ

1 ճ/գ կոկոսի յուղ

Կես բաժակ նշի կաթ

1 բաժակ արքայախնձոր

Ընթրիքին կարող եք նույն ըմպելիքը պատրաստել:

Օր 3

Սկսեք օրը կանաչ թեյով:

Նախաճաշին՝ բնական յոգուրտ կամ կեֆիր:
Ճաշին՝ մի քանի խնձոր և անյուղ կեֆիր:

Ընթրիքին պատրաստեք հետևյալ ըմպելիքը՝

Բաղադրություն

Կես մանգո

1 բաժակ կապույտ հապալաս

Մի փոքր կաղամբ

1 ճ/գ կիտրոնի հյութ

Քառորդ թ/գ կայենյան պղպեղ

1 թ/գ կտավատի սերմեր

Բացի այս դիետայից, մի մոռացեք նաև սպորտի մասին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի վարժություններ, որոնք կարագացնեն նիհարելու գործընթացը և կթարմացնեն օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը