Արյան մակարդուկներ (թրոմբ) և կորոնավիրուս
Advertisement 1000 x 90

Արյան մակարդուկներ (թրոմբ) և կորոնավիրուս

Մասնագետները դեռևս շարունակում են ուսումնասիրել, թե ինչպես է COVID-19-ն ազդում մարդու օրգանիզմի վրա: Ամենից անհանգստացնող ախտանիշներից մեկն արյան մակարդելիությունն է:
COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների մոտ նկատվում է արյան մակարդման ավելի բարձր մակարդակ, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է այն արտահայտվում կորոնավիրուսի ավելի մեղմ ընթացք ունեցող հիվանդների մոտ, ովքեր տանն են բուժվում: Գիտնականներն այժմ ավելի լուրջ հետազոտություններ են իրականացնում պարզելու համար, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով հիվանդների մոտ արյան մակարդուկների առաջացումը:

Ինչու՞ է արյան մակարդելիության բարձր մակարդակը վտանգավոր:

Մակարդելիությունն արյան կուտակում է. երբ արյունը մակարդվում է, այն հեղուկ վիճակից փոխվում է ավելի խիտ վիճակի` դառնալով գելանման խառնուրդ: Մակարդելիությունը մարմնի բնական միջոցն է՝ արնահոսությունը դադարեցնելու համար, սակայն երբ մակարդելիությունը բարձրանում է, և արյունը խտանում է՝ կարող է արգելափակվել արյան հոսքը դեպի հիմնական օրգաններ, ինչպիսիք են թոքերը (թոքային էմբոլիայի պատճառ դառնալ) կամ ուղեղը (գլխուղեղի կաթվածի պատճառ դառնալ):

Միջազգային վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ  COVID-19- ի ծանր դեպքերով հոսպիտալացված մարդկանց գրեթե մեկ երրորդը արյան խցանումներից բարդություններ ունի:

Ինչպե՞ս է հնարավոր կանխել արյան մակարդումը, եթե մարդու մոտ գրանցվել է COVID-19:

Առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցներ: Լավագույն բանը, որ կարող եք անել վտանգից խուսափելու համար, շատ շարժվելն է։  Շարժվեք, որքան հնարավոր է: Եթե ​​հանգստանում եք անկողնում, փորձեք ձգել ոտքերը, որպեսզի արյունը շրջանառվի:

doctors.am