Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ «Գարունը եկավ դու իմ կողքին ես,
Ամառը եկավ դու իմ կողքին ես,
Աշունը եկավ իմ կողքին ես դու,
Ձմեռն էլ կգա կողքս կլինես…
Ինձ պետք չէ ուրիշ տարվա եղանակ`
Սևակի ասած այն հինգերորդը…
Ես բոլոր եղանակներին ինձ լավ եմ զգում և նույնն էլ մաղթում եմ Ձեզ…», – կադրին կից գրել է Սարգիսը։