Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում։ Այդ վարքագծերից են՝ կարճաժամկետ սեռական հարաբերությունները, հոմոսեքսուալիզմը, կիբերսեքսը, բազմաթիվ զուգընկերները, արկածախնդրային սեքսը և այլն։
Զզվանքը մարդու յոթ հույզերից է (զայրույթ, արհամարհանք, զզվանք, վախ, ուրախություն, տխրություն և զարմանք), որն առաջանում է որպես հակակրանք ինչ-որ բանի կամ երևույթի նկատմամբ: Զզվանքը զգացողություն է, որը մեզ հեռու է պահում ամեն տեսակի տհաճություններից։ Օրինակ, վատ համով սննդի նկատմամբ զզվանքը հեռու է պահում փչացած կամ թունավոր սնունդ ընդունելուց։
Սեռական զզվանքը նույնպես ունի պաշտպանական կարևոր գործառույթներ, ինչպիսիք են պաշտպանվելը՝ սեռավարակներից, զույգի սխալ ընտրությունից, սոցիալական վնասից և այլն։
Քանի որ սեքսուալությունը կապված է կրոնական, քաղաքական և մշակութային արժեքների հետ, հետևաբար այն կարող է նաև տարբեր լինել՝ կախված զուգավորման և ամուսնության վերաբերյալ մարդկանց ընկալումներից, սովորույթներից կամ վերաբերմունքից:
Սեռական զզվանքը մանրամասն լուսաբանված չէ և չունի չափման գործիքներ։ Այն կարող է փոխվել այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են` սեքսը, քաղաքականությունը կամ կրոնը:
Սեռական զզվանք առաջացնող երևույթները
Ստորև ներկայացված են այն վարքագծերը, որոնք կարող են առաջացնել սեռական զզվանք։
Սեռական տաբու. օրինակներից են սեռական կոնտակտ ունենալը՝
- սեփական երեխայի հետ
• մահացած մարդու հետ
• քույր կամ եղբոր հետ
• ծնողի հետ
• անչափահասի հետ
• կենդանիների հետ
• բռնություն կիրառելով
• «ճոճվող» հարաբերություն (զույգերի փոխանակում)
• պոռնոգրաֆիա (երեխաների մասնակցությամբ):
Սեռահոգեբանական շարժում. հիմնված է մասնակիցների տարբեր նախասիրությունների վրա (ամրակցում, կապում, իշխանություն, ենթարկեցում և այլն), որի դրսևորումներից են հարաբերության ժամանակ՝
- ցավ պատճառելը,
• ծեծելը,
• ստրկացնելը (տղամարդու կամ կնոջ),
• խեղդելը,
• մտրակելը,
• իշխանությունը,
• հնազանդեցումը:
Օրալ սեքս` երկկողմանի կամ միակողմանի դրսևորումներով։
Միասեռականություն. արական կամ իգական համասեռամոլությունը:
Խմբային սեքս. սեռական հարաբերություն կամ պոռնոգրաֆիա՝ երկու և ավելի մարդկանց միջև` նախնական համաձայնությամբ
Վատ հիգիենա. մարդու վատ հիգիենայի (քրտինք, բերանի տհաճ հոտ, կեղտոտ շորեր և այլն) պատճառով զույգի մոտ առաջանում է զզվանք տվյալ անձի նկատմամբ։
Անհրաժեշտ է հասկանալ սեռական զզվանքը և սկսել հարաբերություններին նայել այլ տեսանկյունից։ Այս զգացումը մարդուն հաճախ հեռու է պահում սեռական ռիսկային վարքագծից ու ապահովում նրա հանգիստ և բնականոն կյանքը։