
Երգչուհի, դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հմայիչ կերպարը։ Երգչուհին կրում է հետաքրքիր նախշերով, գույնզգույն վերնաշապիկ, սեւ երանգի, կաշվե տաբատ, բոտֆորտներ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել՝ գրելով․ «Շքեղ», «ոճային»։