Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել Ինստագրամյան էջում։
«Մանկուց միշտ լսել եմ, որ տղամարդիկ ու կանայք շաատ տարբեր են: Հետաքրքոր է չէ։ Երբ տղամարդը խաբում է, ասում են՝ նա սրիկա է, իսկ երբ կինն է խաբում՝ խորամանկ կամ իմաստուն:
Ամուսնալուծված տղամարդն ազատ է, իսկ ամուսնալուծված կինը՝ միայնակ: Տղամարդու երջանկությունը ՝ ես ուզում եմ, իսկ կնոջ երջանկությունը՝ նա ուզում է: Կանայք երազներ ունեն, տղամարդիկ ՝ ծրագրեր:
Կանայք թաքցնում են իրենց տարիքը, տղամարդիկ՝ իրենց եկամուտը։ Տղամարդը սիրում է աչքերով, կինը ՝ ականջներով:
Տղամարդու սրտի ճանապարհը անցնում է նրա ստամոքսով, իսկ կնոջ սիրտը` բուտիկով:
Կանայք նիհարում են, տղամարդիկ՝ մարզվում…
Լաավ չեմ հասկանում մենք ընդհանրություններ չունե՞նք: Իհարկե ունենք…
Տարիների ընթացքում հասկացել եմ, որ մենք բոլորս փնտրում ենք մեր հոգու ընկերոջը և բոլորս էլ ցանկանում ենք լինել երջանիկ և հասկացված: Եվ թող ոմանք սիրեն իրենց աչքերով, իսկ ոմանք ՝ ականջներով, բայց երկուսի սիրո օրգանը սիրտն է։ Այնպես որ, սիրեք միմյանց անկախ ամեն ինչից»,- գրել է նա։