Սա խաչապուրու լավագույն բաղադրատոմսերից է, այն առանձնանում է իր հեշտությամբ և հասանելիությամբ:
Բաղադրատոմս
- 1 բաժակ կեֆիր
- 3 բաժակ ալյուր
- 2 հատ ձու
- 1 թ/գ շաքար
- 1 թ/գ աղ
- 1/2 թ/գ սոդա
- 1 ճ/գ բուսական յուղ
- 500 գ պանիր
- Կարագ` պատրաստի խաչապուրիների վրա քսելու համար:
Պատրաստման եղանակը
Խառնել կեֆիրը և ձուն, ավելացնել շաքարը, աղը, լցնել բուսական յուղը և լավ խառնել:
Ստացված խառնուրդին ավելացնել սոդայով 2 բաժակ ալյուր: Խառնել, խառնելու ընթացքում կամաց-կամաց ավելացնել մնացած ալյուրը:
Արդյունքում ստացվում է էլաստիկ և փափուկ խմոր:
Դնել խմորը խորը տարայի մեջ և ծածկել կտորով, թողնել՝ հասունանա:
Միջուկը պատրաստելու համար քերած պանրին ավելացնել մեկ ձու:
Խմորը բաժանել 9 մասի և բացել դրանք:
Միջուկը դնել բացված խմորի մեջտեղում և միացնել ծայրերը:
Հավաքելով ծայրերը՝ շրջում ենք այն և մեծացնում:
Խաչապուրին պատրաստում ենք տաքացած թավայի վրա, առանց ձեթի:
Արդեն պատրաստի խաչապուրիների վրա դնում ենք մի քանի կտոր կարագ: