Բաղադրությունը
- Խմորի համար`
- խտացրած կաթ – 1 բանկա
- ձու – 1 հատ
- սոդա – 1 թ/գդ
- քացախ – 1 ճ/գդ
- ալյուր – 450 գր
- Կրեմի համար՝
- ձու – 2 հատ
- ալյուր – 2 ճ/գդ
- կաթ – 500 մլ
- շաքարավազ – 160 գր
- վանիլին – 3 գր
- կարագ – 200 գր
- ընկույզ – 150 գր
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, ավելացնում ձվերը, ալյուրը, շաքարավազն ու վանիլինը: Զանգվածը լավ խառնում ենք և դնում կրակին: Արդեն թանձրացած կրեմի մեջ լցնում ենք կարագը և լավ խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված: Կաթսայի կափարիչը փակում ենք, որպեսզի կրեմը չսառչի:
- Պատրաստում ենք խմորը: Խտացրած կաթի մեջ լցնում ենք ձուն, քացախի մեջ հանգեցրած սոդան և կամաց-կամաց ավելացնում ալյուրը: Թիակով լավ խառնում ենք:
- Այնուհետև խմորը ձեռքով հունցում ենք և բաժանում 8 մասի:
- Խմորները գրտնակում ենք, մի քանի տեղից պատառաքաղով ծակծկում և թավայի մեջ յուրաքանչյուրը 1-2 րոպե թխում: Պատրաստի խմորները կրեմապատում ենք:
- Լցնում ենք մանրացված ընկույզը և վայելում:
Կարճ ժամանակում պատրաստեցինք արագ տորթ թավայի մեջ: