
Երգչուհի Շպռոտը երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված է ելույթի ժամանակ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է կարմիր երանգի, համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։ «Եղիր Ազատ երգն եմ երգում», – հրապարակումը մակագրել է երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։