Ի՞նչը կարող է փոխարինել շաքարին ավելի հաջող նիհարելու համար
Advertisement 1000 x 90

Ի՞նչը կարող է փոխարինել շաքարին ավելի հաջող նիհարելու համար

Եթե ​​ցանկանում եք նիհարել, սակայն շատ եք սիրում քաղցրավենիք, ապա շաքարը կարող է փոխարինվել ստեւիայով: Նման կարծիք է հայտնել սննդաբան Պուջա Մահիջան (Հնդկաստան):

Ինչպես հաղորդել է NDTV-ն՝ շաքարից հրաժարվելը չի ​​ենթադրում քաղցրավենիքից լիովին հրաժարում, քանի որ կան ցածր կալորիականությամբ այլընտրանքներ, որոնք հավասարապես համեղ են, սակայն զուրկ բացասական հատկություններից:

Մահիջան խորհուրդ է տվել օգտագործել ստեւիա՝ բնական քաղցրացուցիչ, որը պատրաստում են Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում գտնվող համանուն բույսի տերեւներից: Ստեւիան 200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը, սակայն չի պարունակում ոչ ածխաջրեր, ոչ էլ կալորիաներ, հետեւաբար, դա չի ազդում արյան մեջ գլյուկոզայի պարունակության վրա: Միեւնույն ժամանակ, ստեւիան ունի հակաբակտերիալ հատկություններ եւ ոչ միայն վնասակար չէ, այլեւ նույնիսկ օգտակար է ատամների առողջության համար:

med.news.am