Բաղադրիչներ
- Շաքարավազ – 60 գ
- Կակաո – 1 ճ/գ
- Շոկոլադ – 100 գ
- Կաթ – 50 մլ
- Ցորենի ալյուր – 120 գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Ձու – 1 հատ
- Կարագ – 70
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
- Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, կարագը, շոկոլադը (30 գ), կակաոն և կաթը: Զանգվածը հասցնել եռման և վերցնել կրակից:
- Երբ խառնուրդը սառչի, ավելացնել ձուն և մի փոքր հարել:
- Լցնել ալյուրը և փխրեցուցիչը, խառնել:
- Մնացած շոկոլադը մանր կտորների վերածել:
- Կաղապարների մեջ խմոր լցնել, վրան շոկոլադի կտորներ շաղ տալ:
- Թխել 25 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը