Բաղադրիչներ
- Տավարի լյարդ – 600 գ
- Սոխ – 1 հատ
- Ձու – 1 հատ
- Սխտոր – 3 ատամիկ
- Սոդա – 0.5 թ/գ
- Շաքարավազ – 1 թ/գ
- Աղ – 1 թ/գ
- Բուսայուղ՝ տապակելու համար
- Եգիպտացորենի ալյուր
Պատրաստման եղանակը
- Լվանալ լյարդը, չորացնել և կտրել խոշոր կտորների:
- Պատրաստել մարինադ. հարել ձուն աղով, ավելացնել շաքարավազ, սոդա և ճզմած սխտոր:
- Խառնուրդը լցնել լյարդի վրա և մարինացնել սառնարանում մոտ երկու ժամ:
- Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել բուսայուղով:
- Լյարդի կտորները թավալել եգիպտացորենի ալյուրի մեջ, հետո շարել այն տապակի մեջ, որտեղ տապակվել է սոխը: Մի փոքր էլ բուսայուղ ավելացնել և տապակել երկու կողմից:
- Երբ լյարդը կարմիր կեղև կապի, վրան լցնել տապակած սոխը, խառնել, ծածկել կափարիչով և շոգեխաշել ցածր կրակի վրա մոտ 5 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը