
Այս օրերին Նյու Յորքում անցկացվում է կոմիքսների, վիդեոխաղերի, անիմեների և ֆիլմերի սիրահարների ամենամյա Comic Con փառատոնը: Այս մասին հայտնում է WorldExpo-ն:
New York Comic Con-ը կոմիքս-շոու է և համարվում է ԱՄՆ Արևելյան ափի ամենահայտնի մշակութային հավաքը: Այն ներկայացնում է նորագույն կոմիքսները, գրաֆիկական վեպերը, անիմեները, վիդեոխաղերը, խաղալիքները, ֆիլմերը և հեռուստահաղորդումները:
Երկրպագուներին հնարավորություն է տրվում շոուի ընթացքում շփվել իրենց սիրելի կերպարների և հեղինակների հետ: New York Comic Con-ը շուկա է ժամանցի արդյունաբերության խոշոր խաղացողների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը