
Հոկտեմբերի 16-ին Տիմատիի եւ Անաստասիա Ռեշետովայի որդին՝ Ռատմիրը դարձավ 2 տարեկան։ Տոնի առթիվ աստղային ծնողները երեկոն անցկացրել են միասին։
Ժառանգորդի տարեդարձը զույգը կազմակերպել է ընկերական մթնոլորտում։ Միջոցառմանը ներկա էր նաեւ տղայի ավագ քույրը՝ Ալիսան։
Միջոցառումից հետո Տիմատին միկրոբլոգի իր էջում համատեղ լուսանկար է տեղադրել Ռեշետովայի, որդու եւ դստեր հետ: Երկրպագուներին հիացրել է հրապարակումը, օգտատերերը ենթադրել են, որ Ռատմիրի ծնողների միջեւ դեռ հնարավոր է վերամիավորում:
«Գեղեցիկ ընտանիք», «Ներդաշնակություն», «Կարծես չեն բաժանվել։ Նաստյայի հետ իդեալական զույգ եք», «Դուք կրկին միասին եք: Ես այնքան ուրախ եմ», – ուրախացել են օգտատերերը։