Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մետքերով:
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Այս աշուն վայելում եմ արեւը. փորձում եմ կատվի պես մի արեւոտ տեղ գտնել ու հարմար տեղավորվել։ Կարծես թե առաջին անգամ ենք տեսնում աշնան արեւը, դեղնած ծառերը, խշխշացող տերեւները․․․ Անցյալ աշունից հետո նորից քայլել ենք սովորում, նորից փորձում ենք տեսնել, նկատել ու շնչել․․․»,- գրել է Արեւիկը։