«Վագրերի արքա․ սպանություն, քաոս եւ խենթություն» սերիալի աստղերից մեկը՝ Էրիկ Քովին, որը նաեւ կենդանաբանաման այգու նախկին աշխատակից է, մահացել է պարբերաբար չափազանց շատ ալկոհոլ օգտագործման հետեւանքով։ Սեպտեմբերին կյանքից հեռացած տղամարդու մահվան պատճառը բացահայտել է The Sun-ը։
Քովիին սեպտեմբերի 3-ին մահացած հայտնաբերել են Բրուքլինում՝ ընկերոջ բնակարանում։ Նախքան մահը նրան որոնում էր ոստիկանությունը․ նա չէր ներկայանում ալկոհոլային հարբածության վիճակում մեքենան վարելու վերաբերյալ գործի դատական քննությանը, ինչի համար նրան ավելի վաղ ձերբակակել էին։
Նշվում է, որ նախկինում Քովին խոստովանել է, որ անձնատուր է եղել հարբեցողությանը՝ հերքելով լուրերն այն մասին, թե կախում ունի մետամֆետամինից։
Էրիկ Քովին հայտնիություն է ձեռք վերել Netflix-ի «Վագրերի արքա․ սպանություն, քաոս եւ խենթություն» սերիալում նկարահանվելուց հետո, որը պատմում է կենդանաբանական այգիների սեփականատերերի մասին։ Նա Ջո Էկզոտիկի մետ աշխատել է ութ տարի։
news.am