
Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ տաբատ ու բլուզ է կրում, որոնք համադրել է մարզակոշիկի հետ։ Լիլիթը հավաքել է մազերը, սպորտային գլխարկ ընտրել։ «Տեր Աստված, ինձ հնազանդություն տուր՝ ընդունելու համար այն, ինչ հնարավոր չէ փոխել, քաջություն՝ փոխելու համար այն, ինչ պետք է եւ իմաստնություն՝ մեկը մյուսից տարբերելու համար»,- մեկնաբանություններում գրել է նա։