«Հսկիչները» (2009թ․) սուպերհերոսական ֆիլմը, որը նկարահանված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի համանուն գրաֆիկ նովելի հիման վրա:
Բյուջեն՝ 130 մլն դոլար, իսկ հասույթը՝ 185 մլն դոլար։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ամերիկայում 1985 թվականին, բայց ալտերնատիվ իրականությունում ։ Այս աշխարհում սուպերհերոսները դարձել են հասարակության առօրյա կյանքի մի մասը, իսկ Ահեղ Դատի Ժամը կեսգիշերից հինգ րոպե առաջ կանգ է առել՝ հաշվելով, թե աշխարհի առաջատար տերությունների միջեւ բախումը երբ կսկսվի: Իր նախկին գործընկերներից մեկի սպանությունից հետո Ռորշախ սուպերհերոսը, որը երբեք չի հանում իր դիմակը, լի է Լինչի դատը կատարելու վճռականությամբ։
2006 թվականի «300 սպարտացիներ» ֆիլմի մեծ հաջողությունից հետո ռեժիսոր Զակ Սնայդերը որոշել է կոմիքսների աշխարհից էկրանավորել ավելի մոնումենտալ ստեղծագործություն, այն է ՝ Ալան Մուրի «Հսկիչները» գրաֆիկական նովելը:
Legendary Pictures-ը եւ Warner Bros.-ը, ձեռքի տակ ունենալով Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» ֆիլմի օրինակը, որը 2008 -ին տոմսարկղում հավաքեց ավելի քան մեկ միլիարդ դոլար, ակտիվորեն օգնեցին Զակին իր մտահղացման մեջ, այն է՝ բռնել ջեքփոթը:
Բայց ամեն բան գնաց դժոխք:
Աղետ էր (բնականաբար, ֆինանսապես):
185 մլն հասույթն այն պայմաններում, երբ ֆիլմի բյուջեն 130 մլն է (+ 50 մլն դոլար մարքեթինգի համար), ուղղակի ֆինանսական աղետ էր ստուդիայի համար։ Ճշգրիտ թիվը մինչ օրս չեն հաղորդել, սակայն ինսայդերների տեղեկությամբ՝ այդ թիվը կազմում է 60 մլն դոլար:
Քննադատների շրջանում ֆիլմը, ընդհանուր առմամբ, զուսպ,դրական արձագանքներ է ստացել։ Իսկ նշանավոր կինոքննադատ Ռոջեր Էբերտը 4 աստղերից 4-ն էլ տվել է ֆիլմին ՝ նշելով, որ այս ֆիլմը կարելի է դիտել եւս մի քանի անգամ։
Ամբողջը՝ news.am