ԽՈՅ
Այսօր սիրելի էակին վերաբերող ոչ այնքան հաճելի բացահայտում կանեք։ Չէ որ դուք տեղյակ չէիք, որ իրականում նա այդպիսին է։ Բայց դա կունենա նաեւ իր դրական կողմը։ Դուք կդադարեք ապրել պատրանքներով եւ ավելի ադեկվատ կգնահատեք ամեն ինչ։
ՑՈՒԼ
Սիրելի էակի հետ ձեր հարաբերությունները կարող են փոխվել ամենաանկախատեսելի ուղղությամբ։ Անհասկանալի է, արդյոք այն հաճելի, թե տհաճ կլինի ձեզ համար։ Ժամանակը ցույց կտա։ Սակայն երկու դեմքերում էլ պատրաստվեք, քանի որ ամեն ինչ այլեւս նախկինի պես չի լինի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր հնարավորություններն ու ցանկությունները կհամընկնեն։ Խոսքը նաեւ անձնական կյանքի մասին է։ Ուստի, կարող եք անգամ ձեզ հրաշագործ կամ մոգ զգալ։ Կարեւորը՝ կարողանաք ամեն ինչ հօգուտ ձեզ կամ սիրելի էակի (կախված իրավիճակից) օգտագործել։
ԽԵՑԳԵՏԻՆ
Սիրելի անձնավորությունը ամեն հարցում կախման մեջ կլինի ձեզնից։ Սեղանին դրված կլինի նրա կյանքը. որքան էլ պաթոսային է այն հնչում։ Փորձեք պատասխանատվությամբ մոտենալ այս հարցին եւ անել հնարավոր ամեն ինչ։
ԱՌՅՈՒԾ
Սիրելի էակը որքան հնարավոր է առավելագույնս շատ կցանկանա ձեզ հետ ժամանակ անցկացնել։ Սակայն ձեր երկուսի պատկերացումները, թե ինչ է նշանակում «առավելագույնս շատ» տարբեր են։ Փորձեք կենտրոնանալ ոչ թե ժամանակի, այլ ստացած հաճույք վրա։
ԿՈՒՅՍ
Այսօր սիրո նետը կարող է խոցել ձեզ։ Զգույշ եղեք, քանզի կարող է շատ ցավոտ լինել, հատկապես եթե դուք մտադիր չեք փոխել ձեր կենսակերպը։ Եթե չեք ցանկանում հայտնվել սիրո ճիրաններում, օրն անցկացրեք ընտանիքի անդամների հետ։
ԿՇԵՌՔ
Սիրելի էակի համար շատ դժվար կլինի կենտրոնանալ եւ իրավիճակը վերցնել իր ձեռքը։ Այսօր նա իրեն զգալու է օվկիանոսի մեջ խորտակվող մի նավակ։ Իհարկե, դուք չեք կարող փոխել դեպքերի զարգացման ընթացքը, բայց սիրելիին օգնելը հաստատ ձեր ուժերի սահմաններում է։
ԿԱՐԻՃ
Այսօր ձեզ համար ամենակարեւորը ձեր սիրելի էակի վստահությունն է։ Հենց դա կօգնի ձեզ ցանկացած բարդ իրավիճակում եւ կխթանի հաղթահարել բոլոր դժվարությունները։ Իսկ եթե նման իրավիճակում չհայտվեք, դուք կհամոզվեք՝ աշխարհում կա մեկը, որն իսկապես հավատում է ձեզ։
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Ամեն հարցում վստահեք ձեր ինտուիցիային եւ սիրելի էակին։ Դուք երկուսդ էլ նույն կերպ եք այսօր մտածելու եւ սթափ եք դատելու։ Աստղերը շատ ներդաշնակ օր են խոստանում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Այսօր դուք եւ սիրելի անձնավորությունը կհայտնվեք տարբեր բեւեռներում։ Այսինքն՝ շատ դժվարությամբ եք իրար հասկանալու եւ փոխզիջման գնալու ցանկություն չեք ունենալու։ Միգուցե փորձեք ժեստերի լեզվով խոսել։
ՋՐՀՈՍ
Սիրելի էակը ձեզնից կցանկանա լսել յուրօրինակ հաճոյախոսություններ, որոնք դեռ երբեք չեք ասել նրան։ Ուստի, մտածեք ինչ-որ որ յուրահատուկ, գրավիչ, գայթակղիչ եւ իհարկե, հաճելի խոսքեր։
ՁԿՆԵՐ
Ձկներ, այսօր սիրելի էակի հանդեպ փորձեք ավելի ուշադիր լինել, շատ ժամանակ տրամադրեք նրան, հետաքրքրվեք նրա կյանքում կատարվող իրադարձություններով։ Միգուցե ինչ-որ հետաքրքիր բան պատմի ձեզ։