Դերասանուհին պատմել է Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորի վիճակի մասին
Advertisement 1000 x 90

Դերասանուհին պատմել է Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորի վիճակի մասին

Ռեժիսոր Ջոել Սոուսան, որը «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ընթացքում վիրավորվել էր դերասան Ալեք Բոլդուինի կրակոցից, հիվանդանոցից դուրս է գրվել։ Նրա վիճամի մասին մանարմասները Twitter-ում ներկայացրել է ժապավենի դերասանուհիներից մեկը՝ Ֆրենսիս Ֆիշերը։

Ֆիշերն ուղղել է սոցիալական ցանցի մեկ այլ օգտատիրոջ, որը գրել էր, թե Սոուսան վերակենդանացման բաժանմունքում է։ «Դա ճիշտ չէ։ Մեր ռեժիսոր Ջոել Սոուսան հիվանդանոցում չէ»,- հայտնել է նա։

Ժապավենի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Բոլդուինը կրակել է ատրճանակից։ Գնդակի բեկորները վիրավորել էին Ջոել Սոուսային եւ օպերատոր Հալինա Հատչինսկին։ Վերջինս ծայրահեղ վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ մահացել էր։ Ոստիկանությունը Բոլդուինին առայժմ մեղադրանք չի առաջադրել։

style.news.am