«Նրանք ոչ մի կերպ չէին հանդուրժում իմ ներկայությունը». Մերի Հակոբյանը՝ ադրբեջանցի կուրսեցիների, թուրք հաքերների՝ իր ինստագրամյան էջը կոտրելու, էկրանային դադարի ու վերադարձի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նրանք ոչ մի կերպ չէին հանդուրժում իմ ներկայությունը». Մերի Հակոբյանը՝ ադրբեջանցի կուրսեցիների, թուրք հաքերների՝ իր ինստագրամյան էջը կոտրելու, էկրանային դադարի ու վերադարձի մասին

Դերասանուհի Մերի Հակոբյանը, Մոսկվայում երկու տարի ուսում ստանալուց հետո, վերադարձել է Երեւան, ու ինչպես ինքն է նշում՝ արդեն բուռն նկարահանուների մեջ է: Դերասանուհին առայժմ չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ նախագծերի մասին է խոսքը, փոխարենը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց Մոսկվայում սովորելու շրջանի, ձեռքբերումների եւ ադրբեջանցի համակուրսեցիների թիրախում հատնվելու ու դրա հետեւանքի մասին:

Մերին որոշեց Մոսկվայում ուսումը շարունակել այն ժամանակահատվածում, երբ իր կարիերայի գագաթնակետում էր՝ նոր դերեր, առաջարկներ, հեռուստադիտողի հետաքրքրություն ու մեդիայի ուշադրություն, սակայն չնայած այս ամենին՝ դերասանուհին հստակ որոշել էր՝ մասնագիտական նոր հմտություններ պետք է ձեռք բերի:

«Շատերին, իսկապես անակնկալի բերեց փաստը, որ ես կարիերաս թողեցի եւ սովորելու նպատակով մեկնեցի Մոսկվա հենց այն փուլում, երբ ունեի շատ առաջարկներ, խաղում էի գլխավոր կերպարներ»,-պատմում է դերասանեւհին,- «Ինքս իմ առաջ նպատակ էի դրել ավելի հմտանալ իմ մասնագիտության մեջ, զարգացնել հմտություններս, ավելի խորն ուսումնասիրել այս արվեստը, հասնել պրոֆեսիոնալիզմի եւ, իհարկե, ներկայանալ հայ հեռուստադիտողին բարձր մակարդակով։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր բնագավառում պետք է ձգտի ավելացնել գիտելիքները, զարգանալ ու միշտ առաջ շարժվել»,- հավելում է նա՝ չժխտելով, որ կյանքի նոր փուլում դժվարություններ եւս եղել են.

«Դժվարություններ միշտ լինում են՝ հատկապես այս ասպարեզում եւ օտար երկրում, երբ դու տարբերվում ես թե՛ արտաքնապես, թե՛ մշակույթով։ Ես ապրել եմ Մոսկվայում, բայց ոչ մոսկովյան կյանքով, քանի որ գնացել էի սովորելու։ Այնպիսի գրաֆիկով էի ապրում, որ մոսկովյան կյանքի համար ժամանակ, պարզապես, չէր մնում։ Առհասարակ, կարծում եմ՝ ոչինչ հեշտ չի տրվում։ Միշտ պետք է ինչ–որ բան զոհաբերել, որպեսզի հասնես նպատակիդ։ Միայն այդ ժամանակ հստակ կիմանաս՝ ուր ես գնում եւ ինչ պետք է անես, որպեսզի հաջողությունը ժպտա քեզ։ Հայաստանում ես սովորել էի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրայի բաժնում, նկարահանվել նախագծերում, եւ ժամանակն էր իրականացնել հաջորդ նպատակս։ Ես շատ ուրախ եմ այս որոշումը կայացնելու համար, քանի որ այս երկու տարին ինձ շատ բան տվեց, վերադարձել եմ գիտելիքների շատ ավելի մեծ պաշարով»։

Ամբողջությամբ՝ style.news.am