Այս փորձարարական խիստ սննդակարգը զուտ սպիտակուցային սնունդ է առաջարկում օրվա երկրորդ կեսին քաղցելու հետ: Ի հավելումն դրան, սննդակարգի կալորիականությունը չափազանց ցածր է: Այդ պատճառով չարժե սննդակարգը կիրառել 2-3 օրից ավելի երկար:
Այդ ընթացքում դուք 3-5 կգ կկորցնեք, սակայն մեծ մասամբ` գլիկոգենի պահուստների դատարկման հաշվին:
Այնպես որ, մի զարմացեք, եթե հետագա մի քանի օրվա ընթացքում կորսված կգ-ները մեծ մասամբ վերադառնան՝ չնայած սննդի սահմանափակումներին:
Առավոտյան. Թերխաշ ձու:
Երեք ժամ անց. 150 գ ոչ ճարպոտ կաթնաշոռ, առանց շաքարի թեյ:
Եւս երեք ժամից. 150 գ կաթնաշոռ եւ թեյ:
Դրանից հետո մինչեւ հաջորդ առավոտ միայն հանքային ջուր: