Ռետինոլը կամ վիտամին A-ն շատ կարեւոր դեր են խաղում երիտասարդության, մազերի, եղունգների եւ տեսողության պահպանման գործում: Կոսմետոլոգ Լիլիա Դիշլեվայան (Ռուսաստան) պատմել է այն մթերքների մասին, որոնք պարունակում են այդ վիտամինները:
Ինչպես մասնագետը պատմել է «Վեչեռնյայա Մոսկվա»-յի հետ զրույցում, ոչ բոլորը գիտեն, որ այդ վիտամինը հակազդում է նաեւ մակաբուծական, բակտերիալ, ինչպես նաեւ վիրուսային վարակներին։ Այդ նյութն ազդում է նաեւ սպիտակուցների սինթեզի վրա եւ նպաստում պտղի ճիշտ զարգացմանը հղիության ընթացքում:
Օրգանիզմի՝ այդ վիտամինի օրական պահանջը 100 մգ է, եւ այն կարելի է գտնել տարբեր մատչելիության եւ ծագման մթերքներում:
«Եթե խոսում ենք մթերքների մասին, ապա վիտամին A-ն առկա է կարմիր եւ սև խավիարի, ձկան յուղի, ծիրանի, սալորի, մասուրի, չիչխանի, կարագի, կոշտ պանիրների, ձվի դեղնուցի (հավի եւ լորի ձվերի) եւ լյարդի մեջ»,- նշել է մասնագետը։