Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է իր Skims ապրանքանիշի եւ իտալական Fendi-ի համատեղ հավաքածուի թողարկման մասին։
«Fendi x Skims-ն իր տեսակով առաջին համագործակցությունն է, որը Fendi-ի շքեղությունը միավորում է Skims-ի նորարական մոտեցման հետ»,- Ինստագրամում գրել է Քիմը։
Դատելով կադրերից՝ հագուստի հավաքածուն հիմնականում բաղկացած է լինելու ներքնազգեստից՝ զուգագուլպաներ, կրծկալներ, անդրավարտիքներ, բոդիներ, որոնք զարդարված կլինեն ապրանքանիշերի լոգոտիպերով։ Ըստ լուրերի՝ հավաքածուում ներառված կլինեն նաեւ զգեստներ, սպորտային կոստյումներ եւ վերնահագուստ։
Հավաքածուն վաճառքի կհանվի արդեն նոյեմբերի 9-ին․ այն հնարավոր է գնել միայն կայքում, որը հատուկ ստեղծվել է համագործակցության համար։