
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են Դիլիջանում։ Դերասանուհին վառ կանաչ հագուստ է կրում, որը համադրել է սեւ գոտու եւ երկարաճիտների հետ։ Եվան արձակել է մազերը, հագուստի գույնի գլխարկ ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ։