
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, ջերմ գրկախառնված է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել զույգին․ «Գեղեցիկ զույգ», «անսահման ջերմություն ու անկեղծություն կա բոլոր ձեր ընտանեկան նկարներում»։