Կադրերում երևում է, որ Լիլիթը տուն է մտնում փոքրիկին գրկած և տեսնում, որ ամբողջ տունը գեղեցիկ զարդարված է։ Անվանական տորթ է դրված, փուչիկներ են, ամպի տեսքով զարդեր առաստաղին։
«Վերադարձանք տուն ու… Վահրամը ինձ նվիրեց հերթական հրաշալի օրը, որն ապրեցինք արդեն 3-ով», – գրել է Լիլիթը։
Վահրամը տան հայելու վրա գրառում էր կատարել, որը առանձնահատուկ է հուզել Լիլիթին․«Յան, ես ու դու այլանդակ բախտավոր ենք, որովհետև Հայաստանի ամենասիրուն ու ամենակյանք աղջիկը իմ կինն ա ու քո մաման ա»։
Լիլիթի հրապարակված տեսանյութի ֆոնային երգը երգչուհու կատարմամբ է, այն դեռևս թողարկված չէ։ Երգչուհին խոստացել է շուտով հրապարակել երգի ամբողջական տարբերակը։ Այս երգի հեղինակը, ինչպես և Լիլիթի մյուս երգերինը, ամուսինն է։
Լիլիթի և Վահրամի առաջնեկը լույս աշխարհ էր եկել հոկտեմբերի 19-ին։ Նրան կնքել են Յան անունով։