
Այսօր երգչուհի, դերասանուհի Էլեն Ասատրյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նա նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է մարմինն ընդգծող, մուգ երանգի հանդերձանք։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Նրա ձեռքի ափի մեջ գրված է «25»՝ Էլենի տարիքը։ Հրապարակմանը կից նա չի մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել։