«Մարզվել պետք է առողջ լինելու, ոչ թե մարմինը փոխելու համար». պլյուս չափսի հայտնի մոդել Էշլի Գրեմը նշում է 34-ամյակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մարզվել պետք է առողջ լինելու, ոչ թե մարմինը փոխելու համար». պլյուս չափսի հայտնի մոդել Էշլի Գրեմը նշում է 34-ամյակը

Պլյուս չափսի ամենահայտնի մոդելներից մեկը՝ Էշլի Գրեմն, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նշում է ծննդյան 34-ամյակը: Գրեմը նորաձեւության աշխարհում զգալի դեր ունի ընդունված կարծրատիպերը կոտրելու գործում՝ իր մեծ աշխատանքով ապացուցելով, որ գեղեցկությունն ու նորաձեւությունը չափանիշներ չունեն:

«Պոդիումը միայն նորաձեւություն ցուցադրելու հարթակ չէ, այն նաեւ ինքնավստահություն ձեռք բերելու մասին է: Ես, իսկապես, կարծում եմ, որ երբ դու ձեռք ես բերում ինքնավստահություն, կարող ես ե´ւ հագնել, ե´ւ անել այն ամենը, ինչ ուզում ես»,-ասել է մոդելը:

Նրա ոգեշնչող մեջբերումներից եւս մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Դու կարող ես լինել սեքսուալ եւ քեզ հրաշալի զգալ՝ անկախ նրանից, թե ինչ քաշ ունես»:

«Բարեմասնություններ ունեցող աղջիկները կարող են ցանկացած կերպար իրենցը դարձնել. հենց այդպես էլ մենք անում ենք»:

«Երբ կանայք քաշ են հավաքում, սկսում են իրենք իրենց քննադատել, բայց դա ո՞ւմ գործն է: Ընդունիր այն, ինչ ունես: Փորիկիդ ասա՝ հնարավոր է՝ դու մի փոքր դուրս ես ցցված, բայց ես քեզ սիրում եմ հենց այդպիսին»:

«Ոմանց համար ես շատ կլորիկ եմ, ոմանց համար՝ չափազանց բարձրահասակ, ոմանք կասեն՝ փոքր եմ, կամ էլ՝ շատ մեծ. չես կարող, միանշանակ, բոլորին բավարարել»: