Ռոբերտ Աթքինսի դիետան արեւմուտքում շատ հանրաճանաչ է դարձել եւ շատ երկրպագուներ ունի։ Միայն այն, որ դրան է հետեւում Քիմ Քարդաշյանը, արդեն շատ բան է ասում։
Դիետայի հիմնական էությունը սննդակարգում ածխաջրերի արմատապես սահմանափակումն է։ Այսպես, առաջին փուլում (երկու շաբաթ) օրական գործածում եք 20 գրամ ածխաջուր։
Առաջին փուլի ընթացքում տեղի է ունենում նյութափոխանակություն, օրգանիզմը հարմարվում է որպես էներգիա ճարպերի, ոչ թե ածխաջրերի օգտագործմանը։ Այս փուլում նաեւ մարդը հոգեբանորեն է հարմարվում նոր կենսակերպին ու դիետային։
Երկրորդ փուլում սկսում ենք նոր մթերքներ ներառել, որոնք բարձրացնում են ածխաջրերի օրական նորման։ Յուրաքանչյուր ոք իր համար կարող է կազմել ճաշացանկ սիրելի ուտեստներից։
Երրորդ փուլում ամրապնդվում է ձեռք բերված արդյունքը, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է մի փոքր էլ նիհարել։ Եթե ածխաջրերի անհատական նորման գտնված չէ, շարունակում ենք մեծացնել ածխաջրերի օրական օգտագործումը։
Չորրորդ փուլում ածխաջրերի քիչ քանակությամբ սնունդն է։ Օպտիմալ քաշը պահպանելու համար խորհուրդ է տրվում սննդակարգից հանել ածխաջրերով հարուստ մթերքները կամ կրճատել դրանց կիրառումը:
Աղբյուրը՝ Dieta.ru