Մինչ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են դրա շարունակությանը, որը ստացել է «And Just Like That» անվանումը, կուլտային հերոսուհին հանրությանն ուրախացնում է իր կերպարներով։ Թղթակիցները Նյու Յորքում կարողացել են բացառիկ լուսանկարներ անել նկարահանման հրապարակում, որոնցում Սառա Ջեսիկա Փարքերը գարնանային կերպարում է։
Ոճաբանները 56-ամյա դերասանուհու համար բաց կապույտ գույնի զգեստ-ժակետ էին ընտրել։ Եվ եթե պիջակը ցանկացած զգեստապարահանի հիմքն է, զգեստ-ժակետն անվիճելի must have է էլեգանտ ու կանացի կերպարի համար։ Այն համապատասխանում է ինչպես գրասենյակային խիստ դրես կոդին, այնպես էլ երեկույթներին։