Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար:
Այս անհանգստությունը կարող է տատանվել սեռական հարաբերության ժամանակ հեշտոցի չորությունից մինչև կծկման զգացումն ու ուժեղ ցավերը: Այսպիսի գանգատների և ախտանշանների շարունակության դեպքում կարող են առաջանալ նույնիսկ հեշտոցային հյուսվածքի վնասում և արյունահոսություն:
Հետդաշտանադադարային տաիրքի կանանց գրեթե 45%-ի մոտ սեռական հարաբերությունը լինում է ցավոտ: Այս վիճակը կոչվում է դիսպարեունիա:
Հեշտոցային չորությունը 50 տարեկանն անց կանանց մոտ դիսպարեունիայի ամենատարածված պատճառներից է: Ցավ սեռական հարաբերության ժամանակ կարող է առաջանալ նաև վուլվոդինիայի (հեշտոցամուտքի կամ արտաքին սեռական օրգանների ցավ) և մի շարք այլ պատճառներից, որոնք կապված չեն դաշտանադադարի հետ։
Սեռական հարաբերության ցավը կամ նրա ակնկալիքը կարող է որոշ կանանց մոտ առաջացնել գրգռման հետ կապված խնդիրներ և հաճույքի անկում: Վերջապես, կարող է առաջանալ հեշտոցային մկանների ակամա և ցավոտ կծկում, որը հայտնի է որպես վագինիզմ:
Արդյունքում կարող է ձևավորվել արատավոր շրջան, որն ավելի է բարդացնում կնոջ սեռական խնդիրները: