- Մատուցվում է: 7 ժամ անց
- Նախն. ժամանակ: 20 րոպե
- Պատրաստման ժամանակ: 60 րոպե
Բաղադրիչներ
- միս տավարի – 300գր
- գազար – 1 հատ
- սոխ – 1 հատ
- ձու – 2 հատ(խաշած)
- ժելատին – 20գր
- ջուր – 1,5լ+150մլ
- դափնու տերև (лавровый лист) – 3 հատ
- պղպեղ սև հատիկավոր – 4 հատ
- աղ – ըստ ճաշակի
- բալ – 4 հատ(առանց կորիզ)
- կանաչի
Պատրաստման եղանակ
Մաքրում և լվանում ենք գազարն ու սոխը: Կաթսայի մեջ դնում ենք լվացած տավարի միսը, գազարն ու սոխը, վրան լցնում ենք 1,5լ ջուրը և դնում միջին կրակի վրա ու եփում 1 ժամ:
Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ ավելացնում ենք դափնու տերևը, հատիկավոր պղպեղն ու աղը:
Թրջում ենք ժելատինը 150մլ սառը ջրում և թողնում 30 րոպե:
Պատրաստի արգանակը անցկացնում ենք մաղի միջով(պետք է ստացվի 500մլ արգանակ), ավելացնում ենք ժելատինը և դնում կրակի վրա, հասցնում եռման աստիճանի(ոչ մի դեպքում չենք եռացնում) և միանգամից հանում կրակի վրայից:
Մանր խորանարդիկներով կտրատում ենք սպիտակուցները (դեղնուցները մեզ պետք չեն գալու), խաշած գազարն ու միսը և խառնում իրար: