Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.
Կալորիականություն – 1293 կկալ
Սպիտակուցներ – 16.4 գ
Ճարպեր – 61.3 գ
Ածխաջրեր – 171.3 գ
Բաղադրիչներ
Ալյուր – 2.5 բաժակ
Կակաո – 1/4 բաժակ
Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
Աղ – 1/2 թ/գ
Աղացած դարչին – 1/2 թ/գ
Սոդա – 1/4 թ/գ
Կարագ – 240 գ
Շոկոլադ – 85 գ
Շաքարավազ – 1.25 բաժակ
Ձու – 1 հատ
Վանիլին
Պատրաստման եղանակը
Թասի մեջ մաղել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, աղը, սոդան և դարչինը: Հալեցնել շոկոլադը: Հարել փափուկ կարագը, ավելացնել շաքարավազը և հարել մինչև դառնա կրեմի նման:
Ավելացնել ձուն և հարել ևս 1 րոպե: Հարիչի պտույտներն իջեցնել և ավելացնել հալեցրած շոկոլադն ու վանիլինը: Հետո ավելացնել ալյուրը, լավ հունցել և խմորին տալ գնդի ձև, որից հետո խմորը բաժանել 2 չափաբաժնի և նորից տալ գնդերի ձև: 2 գնդերը դարձնել սկավառակներ, փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 4 ժամ:
Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: 2 տապակ ծածկել թխելու համար նախատեսված թղթերով:
Խմորները բարակ գրտնակել և տարբեր ֆորմաներով ֆիգուրներ կտրատել: Նույնը կրկնել խմորի 2-րդ մասի հետ:
Թխվածքաբլիթները շարել տապակների վրա և վրան ցանել տարբեր գույների շաքարավազ, կամ այլ զարդարանքներ:
Թխվածքաբլիթները թխել 9-12 րոպե և սառեցնել տապակի վրա: Զարդարել ջնարակով կամ այլ զարդերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը