
Մասուրի թեյն օգտակար է արթրիտի եւ ցավազրկման համար։ Այս մասին հայտնում է Express edition-ը` վկայակոչելով բրիտանացի բժիշկներին։
Նոր հետազոտության ընթացքում օստեոարթրիտ ունեցող 100 կամավորների առաջարկվել է օրական 5 գրամ մասուրի մզվածք օգտագործել: Արդյունքում նրանցից 65-ի մոտ արթրիտի ցավոտ ախտանիշները նվազել են:
Աշխատության հեղինակներն այս ազդեցությունը կապում են բույսի մեջ անտոցիանինների եւ պոլիֆենոլների առկայության հետ, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսների դեմ պայքարին։
Բացի այդ, ըստ բժիշկների, մասուրի ըմպելիքն օգնում է նիհարել, կանխել սրտի հիվանդությունները եւ ամրապնդել իմունիտետը, ինչպես նաեւ ունի հակաօքսիդանտ ազդեցություն։