
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր՝ Արթուրի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում քույր եւ եղբայր ջերմ գրկախառնված են։ Նրանք կրում են սպիտակ հագուստ։ Սոնայի մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորել է եղբոր ծննդյան օրը։