Volkswagen-ը 4,3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ին դիզելային սկանդալի պատճառով
| Դիտվել է`
Ավտոմոբիլներ արտադրող Volkswagen-ը համաձայնել է 4,3 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ին «Էմիսիոն սկանդալի» կարգավորման համար, տեղեկացնում է BBC-ին: Գերմանական ընկերությունը նաև հայտարարել է, որ ընդունում է ամերիկյան մի քանի օրենքների խախտման մեղքը:
Volkswagen-ի ներկայացուցիչները հայտնել են, որ գտնվում են Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության և մաքսային ծառայության հետ հաշտության համաձայնագրի շուրջը բանակցությունների ավարտական փուլում:
Ամփոփիչ համաձայնագիրը դեռ պետք է պաշտոնապես հավանության արժանանա ընկերության ղեկավարների և դիտորդական խորհրդի կողմից, սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին:
4,3 միլիարդ դոլար գումարի տուգանքները նշանակում են, որ ընդհանուր առմամբ սկանդալի հետ կապված ընկերության ծախսերը կգերազանցեն 19,2 միլիարդ դոլարը:
Մինչ այդ Volkswagen-ը համաձայնության էր եկել 15 միլիարդ դոլար վճարումների շուրջը՝ ԱՄՆ-ի բնապահպանական իշխանությունների և ավտոմոբիլների տերերի հետ վեճի կարգավորման համար:
Սկանդալը բորբոքվեց 2015 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ի իշխանությունները Volkswagen-ին մեղադրեցին ընկերության արտադրած դիզելային ավտոմոբիլներից արտանետվող գազերի վերաբերյալ տվյալների նենգափոխման մեջ:
Իր իսկ ընկերության տվյալներով, թեսթավորման արդյունքների կեղծումը վերաբերել է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ