Honda-ն ԱՄՆ-ում 772 հազար ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով
Advertisement 1000 x 90

Honda-ն ԱՄՆ-ում 772 հազար ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով

Honda ճապոնական կոնցեռնը Honda և Acura մակնիշի 772 հազար ավտոմեքենա է հետ  կանչում ԱՄՆ-ում Takata ֆիրմայի արտադրության անվտանգության բարձիկների անսարքությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Հետկանչի ծրագիրը տարածվում է, մասնավորապես, 2008-2012 թվականների թողարկման Honda Accord-ների, Honda Civic-ի 2006-2011 թվականների, Honda Fit-ի 2007-2012 թվականների, ինչպես նաև Honda Insight-ի 2010-2012 թվականների մոդելների վրա:

Takata ճապոնական ընկերության անվտանգության բարձիկները 2014 թվականին հայտնվել էին սկանդալի կենտրոնում: Դրանց անսարքության պատճառով հետ կանչված ավտոմեքենաների թվաքանակն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել է 100 միլիոնը: