Պրոդյուսեր, հաղորդավարուհի, երկու երեխաների մայրիկ Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է սպորտային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը կրում է մուգ երանգի ջինսե տաբատ, վարդագույն հուդի, սպորտային կոշիկներ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, ընտրել՝ նվազագույն շպար։ «Հենց բացասականը կուտակվում է դնում եմ ականջակալներս, հին «իմ» երգերն եմ միացնում ու ակտիվ գործ եմ սկսում անել. վերջին անգամ դասավորեցի կոսմետիկայի դարակս, որը տարիներ ինձ էր սպասում: Ձեր վատ լիցքերը ու՞մ կամ ինչի՞ն են հասնում», – հրապարակումը մակագրել է պրոդյուսերը։